Բաքու-Թբիլիսի-Կարս գազատարով գազի մատակարարումը վերականգնվել է
ОБЩЕСТВОԲաքու-Թբիլիսի-Կարս գազատարով գազի բնականոն փոխադրումը վերականգնվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում հայտնել է British Petrolium-Ադրբեջան ընկերության մամուլի ծառայության ղեկավար Թամամ Բայաթլըն: Նա տեղեկացրել է, որ գազի արտահանման գործընթացն իրականացվում է բնականոն հունով:
Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) օգոստոսի 25-ին պայթեցրել էր Բաքու-Թբիլիսի-Կարս գազատարը Կարսի շրջանի Սարիղամիշ բնակավայրի մոտ: Քուրդ զինյալների կողմից իրականացված հարձակման հետևանքով գազի մատակարարումը դադարեցվել էր:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



