ԱՄՆ-ում զույգն իր հարսանիքին ալկոհոլի փոխարեն հյուրերին մարիխուանա է հյուրասիրել (լուսանկարներ)
ЛАЙФTert.am-ը գրում է.
Կալիֆորնիայում բնակվող Ջոն Էլեջը, ով զբաղվում է մարիխուանայի աճեցմամբ, և նրա հարսնացու Ուիթնի Ալեքսանդերը որոշել են իրենց հարսանիքի հյուրերին գարեջրի փոխարեն մարիխուանա հյուրասիրել, գրում է The Daily Mail-ը:
Հրաժարվելով բոլոր հյուրերին անվճար ալկոհոլ հյուրասիրելու ավանդույթից և, որպես դրա հետևանք, երեկոյի վերջում հարբած հյուրեր ունենալու մտքից՝ զույգը վրան է պատրաստել մարիխուանայի բացօթյա բարով և բարմենով, ով հյուրերին առաջարկել է մենյուի մեջ առկա մարիխուանայի 13 տեսակի փունջ։
Վրանը տեղադրվել է հյուրերից քիչ հեռու։
Զույգն ուսումնասիրել է նաև մարիխուանա հյուրասիրելու օրինականությունը: Օրեգոն նահանգի օրենքների համաձայն, որտեղ անցկացվել է արարողությունը, նման իրադարձությունն օրինական է, եթե այն անցկացվում է մասնավոր տարածքում և եթե ալկոհոլ չի մատուցվում:
Զույգը նաև անվտանգության լրացուցիչ միջոցներ է ձեռնարկել: Բարմենի պատասխանատվության տակ է եղել այնպես անել, որ հյուրերը չափից շատ չծխեն:
Բացի այդ, բոլոր հյուրերի համար ապահովվել է հարսանիքի վայր և հակառակ ուղղությամբ տեղափոխությունը։














