Ереван, 30.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Եղել է, որ ֆինանսական կողմը չի բավարարել, պատահել է՝ ինչ-ինչ նրբություններ ինձ դուր չեն եկել. Նելլի Խերանյան

ЛАЙФ

Life.panorama.am ը զրուցել է դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Նելլի Խերանյանի հետ` 

«Կյանք ու կռիվ» ֆիլմում իր մասնակցության,տեւական դադարից հետո կրկին սերիալում նկարահանվելու 

իր որոշման և այլ թեմաների մասին:

Խոսելով «Կյանք ու կռիվ» ֆիլմի նկարահանման ընթացքի մասին՝ դերասանուհին պատմեց. 

«Հարյուր տոկոսանոց հարմարավետ աշխատանքային պրոցես էր ստեղծված: Որևէ   բան ինչ չի զայրացրել, չի ազդել նյարդերիս վրա և որևէ բանից ես եմ անհանգստացել»: 

Իսկ թե ի՞նչը կարող էր նկարահանման հրապարակում զայրացնել Նելլի Խերանյանին, դերասանուհին 

հստակեցրեց.

«Գիտեք, ստեղծագործող մարդու համար շատ կարևոր է այն փաստը, որ որևէ բան իրեն չզայրացնի: 

Ես ինքս կարող եմ շատ փոքր բանից զայրանալ և շատ մեծ բանի նկատմամբ կարող եմ անտարբեր լինել, օրինակ` կարող եմ անհարգալից որևէ 

արտահայտությունից, հայացքից կամ 

ստեղծված անհարմարությունից նյարդայնանալ ու նեղսրտել»,- մեզ հետ զրույցում նշեց Նելլի Խերանյանը:

Նրա խոսքով` «Կյանք ու կռիվ» ֆիլմի նկարահանման գործընթացից ինքը միմիայն դրական լիցքեր ու հաճույք է ստացել:

«Ցավոք, ժամանակի սղության պատճառով դեռ չեմ հասցրել ֆիլմը դիտել, այդ իսկ պատճառով ինձ թույլ չեմ տա որևէ բան ասել ֆիլմի վերջնական տարբերակի մասին: Կասեմ միայն, որ ամբողջ նկարահանման գործընթացի ժամանակ ջերմ և մտերմիկ մթնոլորտ է տիրել»:

Դերասանուհին տվյալ ֆիլմում մարմնավորում է գլխավոր հերոսներից մեկի մայրիկին, ով ուսուցչուհի է և ով, ինչպես նշում է տիկին Խերանյանը, բնույթով շատ նման է իրեն.

«Մայրս էլ, ինչպես իմ մարմնավորած հերոսուհին, ուսուցչուհի էր, և հենց այդ պատճառով կերպարը կերտելիս որպես օրինակ մայրիկիս վերցրեցի: Կարող եմ ասել, որ կերպարիս հետ կապված ինքս հստակ պատկերացումներ ունեի»,- ասաց դերասանուհին:

Անդրադառնալով ֆիլմում ներգրավված երիտասարդ դերասաններին և նրանց հետ իր աշխատանքին՝ Նելլի Խերանյանը նշեց, որ հաճույքով է աշխատել նրանցից յուրաքանչյուրի հետ.

 «Շատ սիրեցի բոլորին: Ինձ մոտ միայն ջերմ հիշողություններ են մնացել նրանց հետ կապված: Եվ Անի Խաչիկյանը, և ՀՏ Հայկոն, և Հայկ Պետրոսյանը շատ հաճելի, ջերմ և հոգատար երիտասարդներ էին: Այժմ էլ, երբ խոսում եմ վերջիններիս մասին, ինձ մոտ կրկին հաճելի զգացողություններ են առաջ գալիս: Հույս ունեմ, որ նրանք էլ նույն տպավորություններն են ստացել ինձանից»,- հավելեց դերասանուհին:

Բացի «Կյանք ու կռիվ» ֆիլմից, արդեն մի քանի ամիս է, ինչ Նելլի Խերանյանը նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Թաքնված սեր» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում է բնավորությամբ բավական կոշտ մի կնոջ` Ելենային: Հարցին, թե ո՞րն էր էկրանային տևական դադարից հետո սերիալում կրկին նկարահանվելու պատճառը, դերասանուհին հստակեցրեց.

«Դերասանն այնպիսի մարդ է, որ երբ աշխատանք չի ունենում դժգոհում է, իսկ երբ ունենում է աշխատանք, կրկին դժգոհում է ամեն ինչից: Երբ ստացա տվյալ հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկը, առաջին հերթին ինձ հետաքրքրեց այն կերպարը, որին պետք է մարմնավորեի: Թեև Ելենայի կերպարն ինձ հետ որևէ զուգահեռներ չունի, ինձ բոլորովին նման չէ, բայց, այնուամենայնիվ, փորձում եմ արդարացնել բոլորի սպասելիքները»,- նշեց Նելլի Խերանյանը:

Վերջինս ավելացրեց, որ իրեն դուր են գալիս նաև սերիալում ներգրավված մյուս դերասանները, ովքեր, ըստ իրեն, պրոֆեսիոնալ մարդիկ են:

Հարցին` որքանո՞վ է ինքն իրեն հարմարավետ զգում սերիալում, Նելլի Խերանյանը պատասխանեց.

«Սերիալը մի բան է, որում անհասկանալի արագություն կա: Այդ արագությունն ամենօրյա է և վազքի նման մի բան է: Եթե դերասանը պատրաստ չէ այդ վազքին, ապա նա պարզապես չպետք է մոտենա սերիալին: Դեռ իմ ուժերն ինձ ներում են և ես կարողանում եմ այդ տեմպի մեջ աշխատել: Սերիալը, առհասարակ, շրջապտույտի պես մի բան է, որը քեզ ամբողջովին կուլ է տալիս»,- ասաց դերասանուհին` ավելացնելով.

 «Իհարկե, այդ ամենօրյա աշխատանքի, արագության մեջ շատ բաներ էլ կորցնում ենք աշխատանքային պրոցեսում, հնարավոր է երբեմն կերպարից որոշակի շեղումներ ենք ունենում, բայց դա նորմալ է: Կարծում եմ` ցանկացած դերասան ինձ հետ կհամաձայնվի»,- ասաց տիկին Խերանյանը:

Դերասանուհին պատմեց, որ մինչ «Թաքնված սեր» սերիալի առաջարկը, այլ առաջարկներ ևս եղել են, սակայն որոշակի անհամաձայնությունների պատճառով Նելլի Խերանյանը չի ընդունել դրանք:

«Եղած այդ առաջակների մեջ եղել է, որ ֆինանսական կողմն ինձ չի բավարարել, պատահել է, որ ինչ-ինչ նրբություններ ինձ դուր չեն եկել: Չեմ ցանկանում մանրամասնել, կասեմ միայն, որ սերիալում աշխատելու համար կան որոշ դրույթներ, որոնցից մի քանիսը գոնե պետք է դերասանի ցանկությամբ լինեն»,- նշեց նա` շարունակելով.

«Որևէ սերիալում նկարահանվելու համար դերասանը կամ պետք է լիովին հաճույք ստանա իր աշխատանքից, դերից կամ էլ պետք է ֆինանսական այնպիսի կողմով ապահովված լինի, որ տվյալ գումարով կարողանա ջնջել իր այդ հաճույքը: Իհարկե, այս դեպքում առաջին տարբերակն ավելի գրավիչ է: Ցանկացած դերասանի համար հաճելի է, երբ իր հերոսը կամ հերոսուհին իրեն դուր է գալիս, ըստ դրա` նա ուզում է ներկայանալ տվյալ սերիալում, քանի որ իր մարմնավորած կերպարով ասելիք ունի հեռուստադիտողին և ինքն իրեն փոխանցելու»:

Իսկ թե «Թաքնված սեր» հեռուստասերիալում իր համար առաջնայինը կերպարից հաճույք ստանալը, թե՞ ֆինանսական բավարար կողմն է, Նելլի Խերանյանը պատասխանեց.

«Այստեղ բոլոր դրույթները, որոնց մասին ես նշեցի, ներդաշնակ, համահունչ երաժշտություն են ստեղծել ինձ համար»,- ժպիտով նշեց դերասանուհին:

Զրույցի վերջում, Նելլի Խերանյանը պատմեց թատրոնի իր գործունեության մասին: Վերջինիս խոսքով` այս պահին թատրոնի աշխատանքները բուռն ընթացքի մեջ են.

«Այժմ պատրաստվում ենք մեր թատրոնի վերաբացմանը: Նոր բեմ, նոր տեխնիկա և լուսավորություն: Այս պահին բեմադրվում է Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն, մի խոսքով բուռն աշխատանքային գործընթաց է»,- Life.panorama.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց դերասանուհի Նելլի Խերնայանը:

 

Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана