ՌԴ կառավարությունը հավանություն է տվել ՀՕՊ-ի տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին Հայաստանի հետ կնքված համաձայնագրին
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի կառավարությունը հավանություն Է տվել կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին Հայաստանի հետ կնքված համաձայնագրին:Համապատասխան փաստաթուղթը հրապարակված Է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում:
«Հավանություն տալ եւ ներկայացնել Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնության ժողովի Պետդումայի վավերացմանը դնելու հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ կնքված համաձայնագիրը, որը 2015 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրվել Է Մոսկվա քաղաքում»,-ասված Է որոշման մեջ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



