Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Խախտվել է Զարզանդ Նիկողոսյանի աշխատանքային իրավունքը

ОБЩЕСТВО

Չնայած Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի այն պնդմանը, թե իր օգնական Զարզանդ Նիկողոսյանի՝ Կապանի թիվ 6 միջնակարգ դպրոցի փոխտնօրեն նշանակվելու մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում, ակնհայտ է, որ նա նշանակվել է փոխտնօրեն: Դա են վկայում դպրոցի տնօրեն Մարինե Դավթյանի՝ «Ազատության» հետ զրույցում արված հայտարարությունն այն մասին, որ Նիկողոսյանին ինքն է նշանակել փոխտնօրեն:

«Զարզանդ Նիկողոսյանն անձամբ իմ հրավերով, իմ հրամանով, իմ անմիջական պատասխանատվությամբ նշանակվել է տնօրենի տեղակալ՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով»,- ասել է Մարինե Դավթյանը:

Ստացվում է, որ Զարզանդ Նիկողոսյանը օրենքով սահմանված կարգով՝ հրամանով է նշանակվել փոխտնօրեն, այլ ոչ թե սոսկ նրան փոխտնօրեն նշանակելու մասին դեռևս ի կատար չածված որոշում է եղել:

Ինչպես հայտնի է, երեկ հասարակության կողմից Նիկողոսյանի նշանակման կապակցությամբ բարձրացված աղմուկից հետո ՀՀ Կրթության և գիտության նախարարի կամ Սյունիքի մարզպետի հրամանով Զարզանդ Նիկողոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Մի կողմից ստացվում է, որ կրթության և գիտության նախարարությունն ու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Զարզանդ Նիկողոսյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու համատեղ կամ ոչ համատեղ որոշում կայացնելով՝ լուծում տվեցին այն զավեշտալի պատմությանը, որի մեջ հայտնվել էին, սակայն մյուս կողմից՝ խախտվել է Զարզանդ Նիկողոսյանի աշխատանքային իրավունքը:

Մասնավորապես, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածը սահմանում է, որ
1. Գործատուն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաեւ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը`
1) կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման) դեպքում.
2) գործատուի սնանկ ճանաչվելու դեպքում.
3) արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական եւ աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման, ինչպես նաեւ արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում.
4) աշխատողի զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում.
5) փորձաշրջանի անբավարար արդյունքի պատճառով.
6) աշխատողի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում.
7) աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում.
8) աշխատողի երկարատեւ անաշխատունակության հետեւանքով (եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չի ներկայացել ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 140 օր, եթե օրենքով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված չէ, որ որոշակի հիվանդությունների դեպքում աշխատատեղը եւ պաշտոնը պահպանվում են ավելի երկար ժամանակով).
9) աշխատողի կենսաթոշակային տարիքը լրանալու պատճառով.
10) սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ եւ 9-րդ կետերով նախատեսված հիմքերով որոշակի ժամկետով կամ անորոշ ժամկետով կնքված պայմանագիրը լուծելիս գործատուն պարտավոր է այդ մասին աշխատողին ծանուցել սույն օրենսգրքի 115-րդ հոդվածով նախատեսված ժամկետներում:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված հիմքերով գործատուն աշխատանքային պայմանագիրը կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից:

Հաշվի առնելով, որ Զարզանդ Նիկողոսյանն ընդամենը մեկ օր էր աշխատանքի անցել, անհնար է պատկերացնել, որ նրա՝ աշխատանքից ազատման պատճառը կարող էր լինել նրա՝ իր զբաղեցրած պաշտոնին համապատասխան չլինելը, իսկ վերը նշված հոդվածի մյուս բոլոր կետերը ևս, գոնե այս պահի դրությամբ Նիկողոսյանին աշխատանքից ազատման պատճառ լինել չէին կարող:

Բացի այդ՝ աշխատանքային օրենսգիրքը սահմանում է նաև որոշակի ժամկետներ աշխատողին՝ իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ որոշման մասին հատնելու համար, բայց այդ ժամկետները ևս չեն պահպանվել:

Մասնավորապես, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածը սահմանում է, որ օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 3-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամիս առաջ, իսկ օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 9-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու շաբաթ առաջ:

Փաստորեն ստացվում է, որ խախտվել է Զարզանդ Նիկողոսյանի աշխատանքային իրավունքը:

Արաքս Մամուլյան

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами