Եթե Դուք անքնությամբ եք տառապում, ապա այս զարմանալի մեթոդը հենց Ձեզ համար է
ФОТОBlognews.am-ը գրում է.
Քունը մարմնի հանգիստն ապահովելու բնական միջոց է։ Լարված օրվանից հետո շատ կարևոր է լավ քնելը, քանի որ այդպես օրգանիզմը նախապատրաստվում է հաջորդ օրվա ծանրաբեռնվածությանը։ Սակայն որոշ մարդիկ չեն կարողանում քնել նույնիսկ ամենալարված օրվանից հետո և ամբողջ գիշերն անցկացնում են հեռուստացույցի դիմաց, ինչը չափազանց վատ է անդրադառնում առողջության վրա։
BlogNews-ը գտել է այս խնդրի լուծումը. Ձեզ ենք ներկայացնում րոպեների ընթացքում քուն մտնելու արդյունավետ մեթոդ ՝ «4-7-8» շնչառական հնարքը։
Այս հնարքը կարող է օգնել անքնությամբ տառապող շատ մարդկանց։ Այն մշակել է Ամերիկայի բժիշկների ասոցիացիայի անդամ Դ. Ուեյլը։ Մեթոդը հնարավորություն է տալիս պայքարելու սթրեսի դեմ և մի քանի րոպեի ընթացքում քնել։
Այն բաղկացած է ընդամենը 3 պարզ քայլերից՝
- Ներշնչեք օդը 4 վայրկյան շարունակ
- Շունչը պահեք 7 վայրկյան
- Արտաշնչեք 8 վայրկյան շարունակ
Նույնը կրկնեք մինչև քնելը։ Որևէ ժամացույցի կարիք չկա. ուղղակի մտովի հաշվեք։ Այս մեթոդը դանդաղեցնում է սրտի աշխատանքը, ինչի արդյունքում ուղեղը ավելի հեշտ է հանգստանում և քուն մտնում։