Ձերբակալվել են Ֆրանսիայի հակահետախուզության նախկին պետն ու Փարիզի նախկին ոստիկանապետը
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի հակահետախուզության նախկին պետ Բեռնար Սկարսինին Փարիզում ձերբակալվել է, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Սկարսինիին ձերբակալել էին ազգային ոստիկանության հարցերով գլխավոր տեսչության քննիչները: Ձերբակալության պատճառները չեն հաղորդվում: Ըստ գործակալության՝ նախկին հակահետախույզը 2017-ի նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու Նիկոլա Սարկոզիի մտերիմն է:
BFMTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ձերբակալվել է նաեւ Փարիզի քրեական ոստիկանության պետ Քրիստիան Ֆլաշը: Նրա տանը խուզարկություն է ընթացել: 2013-ին Ֆլաշին մեղադրում էին այն բանում, որ նա նախազգուշացրել էր երկրի ներքին գործերի նախկին նախարար Բրիս Օրտեֆեին այն մասին, որ նրան պատրաստվում են հարցաքննել Սարկոզիի նախընտրական քարոզարշավն ապօրինի ֆինանսավորելու գործով:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



