2016թ. աղքատության մակարդակը կազմել է շուրջ 30 %
ЭКОНОМИКАԲնակչության բարեկեցության և կենսամակարդակի գնահատման կարևոր ցուցանիշ է հանդիսանում աղքատության մակարդակը տվյալ երկրում: Աղքատ են գնահատվել այն անձինք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին ընդհանուր գծից, իսկ ծայրահեղ աղքատ կամ թերսնված` ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից:
2016թ. աղքատության մակարդակը կազմել է 30.0%` նախորդ տարվա նկատմամբ նվազելով 2.0 տոկոսային կետով: Ընդ որում, ծայրահեղ աղքատ բնակչության մակարդակը նվազել է 0.4 տոկոսային կետով` կազմելով 2.3%: 2014թ. աղքատության խորությունը գնահատվել է 4.5%` 2013թ. 5.9%-ի համեմատ, իսկ աղքատության սրությունը գնահատվել է 1.3%` 2013թ. 1.7%-ի համեմատ: 2016թ. աղքատությունն ավելի բարձր է քաղաքային բնակչության շրջանում` գյուղականի համեմատ:
Այսպես, քաղաքային բնակչության աղքատության մակարդակը 2013թ. համեմատ նվազել է 2.2 տոկոսային կետով և կազմել 30.0%: Դրան զուգահեռ, արձանագրվել է 1.8 տոկոսային կետով աղքատության մակարդակի նվազում գյուղական բնակավայրերում` կազմելով 29.9%: Ինչ վերաբերում է ծայրահեղ աղքատության մակարդակին, ապա քաղաքաբնակների մոտ այն նվազել է 0.5 տոկոսային կետով (2.4%), իսկ գյուղաբնակների մոտ՝ 0.2 տոկոսային կետով (2.0%): 2016թ. աղքատության մակարդակի տարբերությունն ըստ մարզերի` միջին հանրապետական մակարդակի համեմատ մեծ չէ: Ընդ որում, 2014թ. նախորդ տարվա համեմատ աղքատության ցուցանիշները նվազել են բոլոր մարզերում, բացառությամբ Տավուշի: Աղքատության մակարդակի նվազման ամենաբարձր տոկոսն արձանագրվել է Կոտայքում (5.3 տոկոսային կետով), Արագածոտնում (4.0 տոկոսային կետով), Արարատում (3.9 տոկոսային կետով), Գեղարքունիքում (3.5 տոկոսային կետով), Վայոց ձորում (2.8 տոկոսային կետով) և Արմավիրում (2.3 տոկոսային կետով): Դրան հակառակ, աղքատության մակարդակի աճ է արձանագրվել Տավուշում՝ 2.9 տոկոսային կետով:
Բնակչության կենսամակարդակը բնութագրող ցուցանիշներից է Ջինի գործակիցը, որն իրենից ներկայացնում է բնակչության սպառման, եկամուտների և դրանց բաշխվածության անհավասարության գնահատման ցուցանիշը: 2016թ. Ջինի գործակիցը, ըստ եկամուտների, կազմել է 0.373 (2015թ. 0.372-ի դիմաց), իսկ ըստ սպառման` 0.277 (2015թ. 0.271-ի դիմաց): Դա վկայում է այն մասին, որ Հայաստանում բնակչության անհավասարությունն ավելի խորն է ըստ եկամուտների ցուցանիշի` սպառման ցուցանիշի համեմատ:
Հայկ Բեջանյան, Past.am վերլուծաբան