Հրդեհ «Դոմոդեդովո» օդանավակայանում. մոտ 60 չվերթ է հետաձգվել
ОБЩЕСТВОՄոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում հրդեհի պատճառով շուրջ 60 չվերթ է հետաձգվել, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»` վկայակոչելով արտակարգ ծառայություններում աղբյուրին:
Օդանավակայանի մամուլի քարտուղար Ալեքսանդր Վլասովը հայտնել է, որ միջադեպի հետևանքով վիրավորներ չկան:
Ավելի վաղ հաղորդվել է, որ «Դոմոդեդովո» օդանավակայանի նկուղային հարկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով շենքից տարհանվել է մոտ 3 հազար մարդ: Նախնական տեղեկությունների համաձայն՝ հրդեհի պատճառը մալուխների կարճ միացումն է եղել:
Համաձայն վերջին տեղեկությունների` ուղևորները և անձնակազմն արդեն վերադարձել են օդանավակայանի շենք: Հրդեհը մարվել է:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



