Արթուր Աբրահամ. «Որդիս ինձ է նման»
ФОТОBlognews.am-ը գրում է.
BlogNews-ն իր ընթերցողներին առաջինն է հայտնել, որ WBO վարկածով աշխարհի չեմպիոնԱրթուր Աբրահամը հայր է դարձել։ Նա իր տղային տվել է՝ հոր անունը՝ Գրիգոր։ Բռնցքամարտիկը հայրանալուց հետո առաջին հարցազրույցը տվել BlogNews-ին։
Բռնցքամարտիկը հայտնեց, որ որդին լույս աշխարհ է եկել 3.6 կգ քաշով, 51 սմ հասակով: Արթուրը, ով շատ էր ցանկանում արու զավակ ունենալ, ասաց. «Երկար եմ սպասել այս պահին: Բառեր չեմ գտնում արտահայտելու ուրախությունս ու երջանկությունս»:
Նորաթուխ հայրիկն արդեն հրապարակել է որդու առաջին լուսանկարը։ Խոսելով իր տպավորությունների մասին՝ Արթուրն ասաց, որ որդին իրեն է նման` մուգ աչք-ունքով, մազերի գույնով:
BlogNews-ը շնոերհավորում է Արթուրին և Մերիին ու երջանիկ մանկություն մաղթում փոքրիկ Գրիգորին։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի