Ո՞ւմ հետ է գաղտնի հարցազրույց արել Վարդան Սարգսյանը
ФОТОBlogNews.am-ը գրում է.
«Տնից հեռու» հաղորդաշարը շարունակում է բացահայտել տարբեր երկրների հետաքրքիր և կարևոր առանձնահատկությունները: Այսօրվա ծրագրում Վարդան Սարգսյանը կեզրափակի իր այցելությունը Թայլանդ: Նշենք, որ այս ծրագրի նկարահանումները թաքուն են արվել:
«Թայլանդն այն երկներից է, որտեղ յուրաքանչյուր ծնող ցանկանում է լույս աշխարհ բերել միայն աղջիկ, երբ տղա երեխա է ծնվում, կարծես մեծ վիշտ լինի նրանց համար: Իսկ պատճառը պարզ է. Թայլանդում մարդիկ բավականին աղքատ են, իսկ մարմնավաճառությունն այդ երկրի ամենազարգացած մասնագիտություններից մեկն է: Հենց այդ պատճառով էլ նրանք ցանկանում են աղջիկ ունենալ: Իսկ երբ տղա է ծնվում, ընտանիքի անդամները սկսում են գումար հավաքել, որպեսզի երեխայի չափահաս դառնալուն պես կարողանան մի շարք վիրահատություններ կատարել երեխայի սեռը փոխելու համար»,- BlogNews.am-ի հետ զրույցում պատմում է Վարդանը:
Այս թեմային «Տնից հեռու» հաղորդումը չէր կարող չանդրադառնալ: Առաջին անգամ հայկական հեռուստատեսության պատմության մեջ կլինեն բացահայտումներ և հարցազրույց մի շարք վիրահատություններ տարած և կին դարձած տղամարդու հետ:
Վարդանը նշեց, որ նկարահանումները կատարվել են թաքուն, քանի որ այդ մարդիկ պաշտպանված են տեղի ոստիկանության կողմից. «Որևէ սխալ քայլ նրանց հանդեպ, և դու կարող ես հայտվել ոստիկանությունում: Մենք նկարահանում էինք թաքուն, և այսօրվա ծրագրում իրական նկարահանումներ են, առանց որևէ բեմադրությունների»:
Հաղորդումը կարող եք դիտել այսօր՝ ԱՏՎ-ի եթերում, ժամը՝ 21:30: