ԱՀԿ-ն պահանջել է շտապ միջանցքներ բացել Հալեպից տուժածներին տարհանելու համար
ОБЩЕСТВОՍիրիայում մարտական գործողությունների հետեւանքով տուժած Հալեպի բնակիչները պետք Է շտապ կարգով տարհանվեն մարդասիրական միջանցքներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, սեպտեմբերի 27-ին լրագրողներին հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Ֆադելա Չայ իբը:
«ԱՀԿ-ն հորդորում Է անհապաղ մարդասիրական միջանցքներ ստեղծել քաղաքի արեւելյան մասից հիվանդներին ու վիրավորներին տարհանելու համար»,-ասել Է նա Ժնեւում կայացած մամուլի ասուլիսում:
Ընդ որում՝ ԱՀԿ-ում ընդգծել են, որ Հալեպում գտնվում են բուժօգնության կարիք ունեցող շուրջ 250 հազար բնակիչներ, մինչդեռ բուժաշխատողների թիվը չի գերազանցում 35-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
3
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



