Լուսանկարներ, որոնք անելուց հետո դրա հեղինակի մուտքը Հյուսիսային Կորեա արգելվել է
ФОТОԼուսանկարիչ Էրիկ Լաֆֆորգը Հյուսիսային Կորեա էր այցելել և լուսանկարել տեղացիների առօրյան։ Նրա խոսքերով՝ իրեն ամենուր ուղեկցել են պետության կողմից հատուկ պատրաստություն անցած գիդերը, ովքեր ամեն կերպ փորձել են ջնջել արված լուսանկարները։
Բայց Լաֆֆորգը հրաժարվել է դա անել և տուն վերադառնալով հրապարակել է դրանք։ Դրանից հետո նրա մուտքը Հյուսիսային Կորեա պաշտոնապես արգելվել է։-Ես գաղտնի դուրս եմ բերել այս լուսանկարները Հյուսիսային Կորեայից. Կիմը հաստատ չէր ցանկանա, որ դրանք տեսնեին։Անձամբ լուսանկարիչը պատմում է, որ իր լուսանկարների նպատակն է աշխարհին ցույց տալ, որ Հյուսիսային Կորեայում դժբախտ մարդիկ են ապրում, այլ ոչ թե անսիրտ ռոբոտներ։
Ստորև ներկայացնում ենք այն լուսանկարները, որոնց համար դրանց հեղինակը անցանկալի անձ է դարձել Կիմ Չեն Ինի երկրում։
Հյուսիսային Կորեայի բանակը. այն աշխարհում ամենամեծ բանակներից մեկն է, բայց դրա զինվորները զբաղված են տարատեսակ սևագործ աշխատանք կատարելով։ Այնտեղ նաև արգելված է լուսանկարել զինվորականներին։ Բոլոր լուսանկարները, որտեղ զինվորականն կան, արված են գաղտնի.
Երեխաներն աշխատում են դաշտերում։
Այս տղամարդը թերսնված է։ Հյուսիսային Կորեայում արգելված է լուսանկարել նմանատիպ մարդկանց։
Ինչպես նաև արգելված է լուսանկարել վատ հագնված և ծանր աշխատանք կատարող երեխաներին։
Այս լուսանկարը հնարավոր է այն հիմնական պատճառներից մեկն էր, ինչի պատճառով արգելվեց լուսանկարչի մուտքը երկիր. զինվորը հանգստանում է. աններելի արարք Հյուսիսային Կորեայում։
Գյուղական համայնքներում մարդիկ շատ հաճախ լողանում են մոտակա գետերում և ձկնորսությամբ զբաղվում։