Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը մահացել է
МЕЖДУНАРОДНОЕԿյանքի 94-րդ տարում մահացել է Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հիվանդանոցում լրագրողներին հայտնել է նրա որդին:
«Այսօր խորին վշտով մենք հրաժեշտ ենք տալիս մեր հորը` Իսրայելի Հանրապետության իններորդ նախագահին: Մեր հոր ժառանգությունն ապագան է, միշտ նայեք դեպի ապագան և շարունակեք ձգտել խաղաղության»,- նշել է Նեհեմիա Պերեսը:
Շիմոն Պերեսը սեպտեմբերի 13-ին տեղափոխվել էր հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի պալատ: Համակարգչային տոմոգրաֆիան նրա մոտ գլխուղեղի արյունազեղում էր ցույց տվել: Որոշվել էր հիվանդին արհեստական կոմայի մեջ մտցնել: Սեպտեմբերի 27-ին բժիշկները հայտնել են Պերեսի վիճակի կտրուկ վատացման մասին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



