Մխիթարյանը չի մասնակցի «Զարյա»-ի դեմ խաղին. Մոուրինյո
СПОРТՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում չի մասնակցի Եվրոպայի լիգայի շրջանակում կայանալիք ուկրաինական «Զարյա»-ի դեմ հանդիպմանը, որը կայանալու է սեպտեմբերի 29-ին:Վկայակոչելով մանչեսթերյան ակումբի թվիթերյան էջը, այդ մասի ն հայտարարել է անգլիական ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
«Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է թիմի հետ այսօրվա առավոտյան մարզմանը, սակայն վաղը երեկոյան խաղադաշտ դուրս չի գա, քանի որ շարունակում է ապաքինվել ազդրի վնասվածքից հետո»,- ասել է Ժոզե Մոուրինյոն:
Հանդիպումը կայանալու Երևանի ժամանակով 23:05-ին:
Մխիթարյանը խաղադաշտ դուրս չի գալիս սեպտեմբերի 10-ից, քանի որ «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղում նրա վնասվածքը կրկնվել էր։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



