Բունդեսլիգա. Հենրիխ Մխիթարյանը՝ երրորդ տուրի լավագույն խաղացող
СПОРТԴորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի առաջնության երրորդ տուրի լավագույն խաղացող:
Բունդեսլիգայի պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքում, 26-ամյա կիսապաշտպանը ստացել է ձայների 46 տոկոսը: Երկրորդ տեղում է Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Լյուկ Կաստայնյոսը՝ 25 տոկոս: Լավագույն եռյակը եզրափակում է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը՝ 10 տոկոս:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի երրորդ տուրում Թոմաս Տուխելի գլխավորած թիմը 3:1 հաշվով առավելության է հասել Բեռլինի «Հերտայի» նկատմամբ, Հենրիխ Մխիթարյանը կատարել է գոլային փոխանցում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час



