Ինչո՞ւ Արթուր Աբրահամը որոշեց, որ որդին Գերմանիայում ծնվի
ФОТОBlognews.am-ը գրում է.
Սեպտեմբերի 25-ին լույս աշխարհ է եկել Գրիգոր Ավետիքի Աբրահամյանը` WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի (Ավետիք Գրիգորի Աբրահամյան) որդին: Հայր դառնալուց հետո Արթուր Աբրահամը հարցազրույց է տվել BlogNews-ին և պատմել նորածին որդու, իր զգացողությունների և ընտանիքի մասին: Քչախոս Արթուրը զրույցի ընթացքում քանիցս նշեց, որ շատ երջանիկ է, կինն ու որդին իրենց շատ լավ են զգում։
- Արթուր, ի՞նչ փոխվեց այն պահից, երբ իմացաք, որ հայր եք դառնալու։
-Մեծ ուրախություն ապրեցի և սկսեցի սպասել երեխայի լույս աշխարհ գալուն:
- Ի՞նչ զգացիք, երբ առաջին անգամ գրկեցիք Ձեր փոքրիկին։
- Աննկարագրելի երջանկություն է հայր լինելը:
- Ըստ Ձեզ՝ ո՞ւմ է նման փոքրիկը։
-Ինձ է նման` մուգ աչք-ունքով, մազերի գույնով:
-Երեխայի դաստիարակության հարցում որո՞նք են կարևոր սկզբունքները, որառաջնորդելու են Ձեզ։
-Երեխան պետք է հայրենասեր լինի, սիրի ընտանիքը, հարգալից լինի, ազնիվ, աշխատասեր, ուժեղ լինի, օգնի և պաշտպանի թույլերին…
- Դուք շատ էիք ցանկանում, որ Ձեր առաջնեկը տղա լինի։ Ինչո՞ւ, հայկականավանդական ցանկությու՞ւն է, թե՞ այլ առիթ ունեիք:
-Այլ առիթ չկա, պարզապես ուզում էի տղա ունենալ: Աղջիկ, թե տղա, բոլոր երեխաներն էլ սիրելի են, սակայն երազում եմ 3 որդի ունենալ: Այնպես որ, երեք որդով հաստատ սեղան կնստեմ և գուցե ավելին:)
- Փոքրիկի համար գնումներին մասնակցե՞լ եք, թե այդ ամենը վստահել եք նրամայրիկին։
-Գնումներն արել ենք ամբողջ ընտանիքով:
- Հետագայում Գրիգորին տեսնո՞ւմ եք՝ որպես Ձեր մասնագիտաման ուղինշարունակող։
-Նա ինքը պետք է որոշի իր ապագա մասնագիտությունը, ես միայն կարող եմ օգնել, խորհուրդներ տալ:
- Ձեր որդին լույս աշխարհ եկավ Գերմանիայում։ Ինչո՞վ էր պայմանավորվածՁեր որոշումը, որ նա Գերմանիայում ծնվի։
-Ես ապրում եմ Գերմանիայում, այստեղ եմ մարզվում, ահա թե ինչու որդիս այստեղ լույս աշխարհ եկավ:
-Ե՞րբ եք նախատեսում կրկին գալ Հայաստան։
-Առայժմ չգիտեմ, սակայն ընտանիքիս հետ անպայման գալու եմ Հայաստան։
-Արթուր, տևական ժամանակ է՝ ամուսնացած եք։ Ի՞նչ փոխվեց Ձեր կյանքումամուսնությունից հետո։
-Ընտանիք, երեխա ունենալը լիակատար երջանկություն է:
-Սովորաբար, մի տանիքի տակ ապրելիս նորովի են բացահայտում կողակցին։Դուք ի՞նչ բացահայտումներ եք արել Մերիի մեջ։
-Մենք անընդհատ լավ կողմեր ենք բացահայտում միմյանց մեջ:
- Այս շրջանում Ձեր ուշադրությունն ավելացե՞լ է Ձեր կնոջ հանդեպ։ Ինչպիսի՞ամուսին է Արթուր Աբրահամը։
-Անշուշտ, ուշադիր եմ, բայց կդժվարանամ ինքս ինձ բնութագրել:
Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի