ՕՊԵԿ անդամները պայմանավորվել են սառեցնել նավթի արդյունահանումը
МЕЖДУНАРОДНОЕՕՊԵԿ անդամները Ալժիրում Էներգետիկ միջազգային ֆորումի շրջանակում պայմանավորվել են սառեցնել նավթի արդյունահանումը օրական 32.5 մլն բարելի մակարդակի վրա, հայտնում է Reuters–ը վկայակոչելով ՕՊԵԿ-ում իր երկու աղբյուրները:
Նավթարդյունահանման մակարդակի սահմանափակման մասին պաշտոնական համաձայնագիրը կկնքվի ՕՊԵԿ ներկայացուցիչների պաշտոնական հանդիպման ժամանակ նոյեմբերի 30-ին Վիեննայում: Հիմա նավթարդյունահանման գլոբալ մակարդակը օրական 33.24 մլն բարել է կազմում, հայտնում է DW–ը:
Էներգակիրների արդյունահանման մակարդակը յուրաքանչյուր երկրի համար առանձին համաձայնացնելուց ու համաձայնագիրը ստորագրելուց հետո ՕՊԵԿ-ը մտադիր է քննարկել համապատասխան միջոցառումները նավթարդյունահանող պետությունների հետ, որոնք կազմակերպության անդամ չեն, օրինակ Ռուսաստանի:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



