Չինաստանում սողանքների հետեւանքով 33 մարդ Է անհայտ կորել. Սինհուա
МЕЖДУНАРОДНОЕՉժեցզյանի նահանգում (Արեւելյան Չինաստան) 33 մարդ անհայտ կորած Է հայտարարվել սողանքների հետեւանքով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 29-ին այս մասին հայտնել Է Սինհուա գործակալությունը:
«Մեգի» թայֆունի հարուցած տեղատարափ անձրեւները սեպտեմբերի 28-ին սողանքների են հանգեցրել Լիշույ քաղաքային օկրուգի Սույչանի գավառի Սուցուն գյուղում: Շուրջ 400 հազար խորանարդ մետր հող ամբողջովին ծածկել Է քսան տուն: Փլվածքների տակ Է գտնվում 27 մարդ, 13-ին հաջողվել Է փրկել:
Փրկարարական աշխատանքներին մասնակցում են ավելի քան 1,2 հազար ոստիկաններ, հրշեջներ եւ կամավորներ: Քանի որ գյուղի շատ այլ տներ կիսով չափ ջրով են լցված կամ վնասված են, աղետի գոտուց 1 460 մարդ Է տարահանվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



