Կունենանք «կոշտ» բյուջե. վարչապետը նախատեսում է եկամուտների աճ և 100 մլրդ դրամի չափով ծախսերի նվազեցում
ЭКОНОМИКАԻնչպես արդեն հայտնել էինք կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը գյուղատնտեսության նախարարին հանձնարարեց Սննդի անվտանգության պաշտպանության հետ կապված հարցերում ուսումնասիրություներ կատարել և զեկուցել։
էկոնոմիկայի և տարածքային կառավարման և զարգացման նախարարություններին հանձնարարվեց գույքագրել չօգտագործվող անշարժ գույքը, սեփականաատերերին փորձել մոտիվացնել, որ այդ գույքը օգտագործվի։ Հանձնարարական հնչեց դիմումների կանոնակարգման նոր մեխանիզմներ առաջարկելու վերաբերյալ։
Կարեն Կարապետյանը հանձնարարեց կրճատել ՊՈԱԿ-ների և ԾԻԳ-երի թիվն ու վերանայել բոլորի գործունեությունը և դրանց թվի կրճատման օպտիմալացման մասին առաջարկություններ ներկայացնել: Վարչապետը նշեց, որ դրանք հաստատուն ծախսեր ունեցող ՊՈԱԿ-ներ են և հարկավոր է պարզել, թե դրանք ինչ նպատակի են ծառայում։ Կարապետյանը հանձնարարեց նաև գնումների գործընթացներով զբաղվող ԾԻԳ-երի լուծարման մասին առաջարկություններ ներկայացնել։
«Այն ՊՈԱԿ-ները, որոնց գործունեությունը համարում եք նպատակահարմար, պետք է նրանք գործունեությունը լինի հիմնավորված, գործառույթները լինեն հստակ ու չկրկնվող: Երբ մենք քննարկում էինք բյուջեն, տեսանք, որ կան բազմաթիվ ՊՈԱԿ-ներ, որոնք տարեցտարի ծախսեր են ավելացնում, բայց ինձ համար հասկանալի չէր, թե նրանց գործունեության արդյունավետությունը որն է»: