Ереван, 29.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ՀՀ-ն պետք է խորացնի ռազմական կապերն Իրանի ու Հնդկաստանի հետ

БЛОГ

Արտյոմ Բալասանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ադրբեջանը լրջորեն պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողությունների, իսկ ՀՀ-ի անկախության 25 ամյակին ցուցադրված Իսկանդերներն է՛լ ավելի են արագացնելու Բաքվի ձգտումները փորձել կրկին անգամ ռազմական բալանսը շեղել դեպի իր կողմ: Նրանք արդեն իսկ հայտարարել են 280 կմ հեռահարության բալիսթիկ հրթիռներ գնելու բանակցությունների մասին, որոնք հետագայում արտադրվելու են Ադրբեջանի տարածքում: Այդ կերպ նրանք ցանկանում են պատասխանել ՀՀ-ի տրամադրության տակ եղած Իսկանդերին: 
Բացի այդ՝ Ադրբեջանի զինված ուժերը այս տարվանից սկսելու են ինտենսիվորեն համալրվել սեփական արտադրության Զէրբէ անօդաչու թռչող սարքերով՝ հարվածային, կամիկաձե տեսակի: Իսրայելի հետ համատեղ նրանք արտադրելու են նաև նոր Orbiter 1 հարվածային ու հետախուզական անօդաչուներ:
Բաքուն, ինչպես տեսնում ենք, շեշտը դնում է հրթիռային տեխնոլոգիաների զարգացման ու անօդաչուների ակտիվ կիրառության վրա: Ադրբեջանը Ղարաբաղում ապրիլին կիրառել է անօդաչուներ տասնյակներով, զգացել է դրանց արդյունավետությունն ու հաջորդ պատերազմի կամ խոշոր դիվերսիայի ժամանակ տասնյակների փոխարեն կարող է կիրառել արդեն հարյուրավոր կամիկաձեներ, որոնք ուղղվել են թե՛ ենթակառուցվածքները շարքից հանելուն, թե՛ թիկունքից դեպի առաջնագիծ ընթացող օգնական ուժերին հարվածելու ու առաջնագիծը թիկունքից կտրելու համար, այնպես էլ խաղաղ բնակավայրերին հարվածելու ու այդ կերպ Ղարաբաղը հայաթափելու համար: Անօդաչուներն, որոնք արտադրվելու են Ադրբեջանում, ավելի էժան են, քան իսրայելականները, իսկ անօդաչուների կիրառությունն ավելի արդյունավետ է, քան թանկարժեք հարվածային օդուժի՝ ավիացիայի կիրառությունը:
Ադրբեջանը, հասկանալով, որ ՀՀ-ԼՂՀ ՀՕՊ ուժերը ուժեղացել են, անգամ ապրիլին չկիրառեց օդուժ, ռազմական մի քանի ուղղաթիռներ ընդամենը: Դրանց փոխարեն կիրառեց փոքր, հարվածային անօդաչուներ, որոնք շատ դեպքերում առցանց ռեժիմով թույլ էին տալիս հետևել մարտին, ուղղորդել հատուկ ջոկատայիններին ու հրետանին, ինչպես նաև հարվածել կամավորականներին, որոնք Քարվաճառով շտապում էին Արցախ: Հետագայում կարող են հարվածի տակ պահել Լաչինի միջանցքը:
Ինչ վերաբերվում է բալիսթիկ հրթիռներին, ապա ադրբեջանցի ռազմական փորձագետ Սամիր Ջալիլովի խոսքով՝ բալիթսիկ հրթիռներ արտադրելու տեխնոլոգիաներ ունեցող երկրների ցանկն այնքան էլ մեծ չէ: Հաշվի առնելով Ադրբեջանի ռազմա-տեխնիկական համագործակցությունը մի շարք երկրների հետ՝ Բաքուն կարող է դրանք ձեռք բերել ՌԴ-ից, Իսրայելից, Իրանից, Պակիստանից, Հնդկաստանից կամ Թուրքիայից: 
Ադրբեջանը մեծ ուշադրություն է դարձնում իր զինված ուժերը հրթիռային համակարգերով համալրելու հարցերին: Դրանք, որպես կանոն, ձեռք են բերվում ՌԴ-ում, Պակիստանում և Թուրքիայում: Hurriyet.com-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանը գնել է իսրայելական արտադրության փոքր հեռահարության բալիսթիկ EXTRA հրթիռներ, ինչպես նաև հրթիռներ, որոնք արտադրված են Պակիստանում ու Թուրքիայում:

 

Նախօերին իսրայելական Յոկնայեմ-Էլիտ քաղաքի փոխքաղաքապետ Ռոման Պերեսը հայտարարել էր, որ իսրայելական Elbit Systems պաշտպանական նշանակության ձեռնարկությունն Ադրբեջանում կառուցում է ռազմական արդյունաբերության ոլորտի գործարաններ: Նա նշել է, որ Յոկնայեմում գործում է Իսրայելի ռազմական արդյունաբերության խոշորագույն Elbit Systems ընկերությունը, որը մի քանի տարի շարունակ լուրջ աշխաատանքներ է իրականացնում Ադրբեջանում, այդ թվում ռազմական նշանակության օբյետկներ է կառուցում:
Իսրայել-Ադրբեջան ռազմական կապերն ավելի խորն են, քան հնարավոր է պարզել ԶԼՄ-ներում ժամանակ առ ժամանակ տեղ գտնող, բաց տեղեկատվական աղբյուրներից ստացվող տեղեկություններից: Դեռևս հայտնի չէ, թե Պակիստանն ու Ադրբեջանը ինչ մակարդակի ռազմական կապեր ունեն, չմոռանանք, որ Պակիստանը միջուկային տերություն է, ունի հզոր զինված ուժեր, այդ թվում՝ հրթիռային բավականին զարգացած տեխնոլոգիաներ: Իսլամաբադը ՀՀ-ի հետ չունի դիվանագիտական կապեր ու ունի վառ արտահայտված ադրբեջանամետ դիրքորոշում Ղարաբաղի հարցում:
Ադրբեջանը նաև ուժեղացնում է հակատանկային բաղկացուցիչն իր զինված ուժերի՝ ԼՂՀ ՊԲ-ի դեպի Քուռ բլից-կրիգը թույլ չտալու համար: Արցախի այսօրվա սահմաններից դուրս գալու ու դեպի Քուռ-Արաքսյան դաշտավայր տանկային գրոհ կազմակերպելու համար հայկական զինված ուժերը պետք է հաղթահարեն թե՛ անօդաչու-կամիկաձեների օդից ստացվող հարվածները, թե՛ Սմերչի հարվածները, ինչպես նաև իսրայելական Spike հակատանկային համակարգը:
Չմոռանանք նաև թուրքական Kasirga համակարգի մասին, որը նախատեսված է հենց զորքերի գրոհը կասեցնելու, թեթև զրահապատ մեքենաների ու տեխնիկայի ոչնչացման համար: Այս շաբաթ այդ համակարգերը Թուրքիայից փոխանցվել են Ադրբեջանին: Էլ չենք խոսում մարտական ավիացիայի, հարվածային ուղղաթիռների՝ Մի-35 М(ռուսական), թուրքական ուղղաթիռների մասին և այլն:
ՀՀ-ն պետք է այս պայմաններում սերտացնի ռազմա-տեխնիկական կապերը Իրանի հետ՝ ի հակակշիռ թուրք-ադրբեջանական սերտ կապերի, ինչպես նաև Հնդկաստանի՝ ի հակակշիռ ադրբեջանա-պակիստանյան կապերի:
ՌԴ-ի հետ ռազմական համագործակցությունը շատ կարևոր է, սակայն ցանկալի է ունենալ նաև հենման այլ կետեր, դիվերսիֆիկացնել ռազմական կապերն ու հնարավորություն ունենալու ստանալու այլ երկրների ռազմական տեխնոլոգիաներն ու այդ կերպ դաշնակցային կապեր հաստատել այդ երկրների հետ, ինչն էլ իր հերթին կբերի այդ երկրներից ներդրումների աճին դեպի ՀՀ:

Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show