Իսպանիայում առգրավվել է 16 մլն եվրոյի ապօրինի ծխախոտի խոշոր խմբաքանակ
МЕЖДУНАРОДНОЕԻսպանիայի Քաղաքացիական գվարդիայի աշխատակիցներն առգրավել են ապօրինի շրջանառության 100 տոննա ծխախոտային արտադրանք, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով թագավորության իրավապահ մարմինների ներկայացուցիչներին:
Նրանց տեղեկություններով՝ գործողությունն իրականացվել է Վալենսիայում եւ Բադախոսում: Արդյունքում՝ հինգ խուզարկություն է կատարվել, ձերբակալվել է 22-ից մինչեւ 60 տարեկան 13 մարդ՝ Իսպանիայի հպատակներ եւ Լեհաստանի քաղաքացիներ:
Նշվում է, որ ապօրինի ծխախոտային արտադրանքի առգրավված խմբաքանակը Իսպանիայում երբեւէ բռնագրավված արտադրանքից խոշորագույնն է, որի արժեքը կարող է հասնել 16 մլն եվրոյի:
Իրավապահ մարմինների աշխատակիցները հանցագործների հետքի վրա են դուրս եկել համացանցում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



