Դժբախտ դեպք Սյունիքում. Զենքից պատահմամբ կրակ է բացվել երիտասարդի վրա
ОБЩЕСТВОՍյունիքի մարզում հունիսի 7-ին դժբախտ դեպք է եղել, որի հետեւանքով մահացել է Դավիթ-Բեկ գյուղի անասնաբույժի 27-ամյա որդին: NEWS.am-ի տեղեկություններով՝ երիտասարդը գնում էր որսի, ասում են՝ խորդուբորդ ճանապարհի պատճառով մեքենայում գտնվող զենքից կրակ է արձակվել երիտասարդի վրա, վնասվածք է ստացել որովայնի շրջանում:
Նա ամուսնացած չէ եւ չէր աշխատում: Հարազատները երիտասարդին հայտնաբերել են դեպքից ժամեր անց: Դավիթ Բեկի գյուղապետ Արտավազդ Հակոբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց երիտասարդի մահվան մասին լուրը, իսկ թե ինչպես է եղել դեպքը, ինչ հանգամանքներում՝ չնշեց, հավելելով, թե ամեն մեկը մի բան է ասում, դեռ ոչինչ հստակ չէ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



