Հալեպի հայաշատ թաղամասերի հրթիռակոծության հետևանքով կան հայ զոհեր և վիրավորներ
МЕЖДУНАРОДНОЕՀալեպի հայաշատ Նոր Գյուղ և Վիլաններ թաղամասերը սեպտեմբերի 30-ի առավոտյան հրթիռակոծության են ենթարկվել զինյալ ահաբեկչական խմբավորումներից կողմից: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից:
Նոր Գյուղում գտնվող Ազգ պատսպարանի սաներն առժամանակ տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Վիլլաներ թաղամասը: Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակայքում գտնվող բնակարաններից մեկի վրա հրթիռ է պայթել, որի հետևանքով կան հայ զոհեր և վիրավորներ:
Շտապ օգնության ծառայողները շրջափակել են շրջանը։ Հալեպի շտապ օգնության մարմնի անդամները վիրավորներին փոխադրել են հիվանդանոց։ Ազգային Քարեն Եփփե ճեմարանի տնօրինությունը անվտանգության նկատառումներով աշակերտությանը անմիջապես տեղափոխել է ներքնահարկ։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



