Կանադան պատմության մեջ երրորդ անգամ դարձավ հոկեյի աշխարհի գավաթակիր
СПОРТԿանադայում ավարտվեց տափօղակով հոկեյի աշխարհի գավաթի խաղարկությունը: «Արմենպրես»-ը հաղորդում է, որ եզրափակիչ մրցավեճում հանդիպեցին Կանադայի և «Եվրոպա»-ի հավաքականները: Մրցավեճն ավարտվեց տանտերերի դժվարին հաղթանակով 2-1 հաշվով:
Տորոնտոյում կայացած եզրափակիչում Եվրոպայի հավաքականը հաստատեց, որ մրցաշարի հայտնությունն է և պատրաստ է նույնիսկ եզրափակիչին: Խաղի հաշիվն առաջին խաղափուլում անակնկալ կերպով բացեցին հենց եվրոպացիները: Գոլի հեղինակ դարձավ սլովակ պաշտպան Զդենկո Խարան: Միայն երրորդ խաղափուլում Կանադայի հավաքականը դժվարությամբ հավասարեցրեց հաշիվը: Նույն խաղափուլի ամենավերջում Կանադան ևս մեկ անգամ աչքի ընկավ և տարավ կամային հաղթանակ: Կանադացիներից աչքի ընկան հարձակվողներ Պատրիս Բերժեսոնն ու Բրեդ Մարշալը:
Աշխարհի գավաթի լավագույն հոկեյիստ ճանաչվեց Կանադայի հավաքականի ավագ և առաջատար Սիդնի Կրոսբին: «Պիտսբուրգ»-ի այս հարձակվողը ճանաչվեց մրցաշարի լավագույն ռմբարկու: Կանադան պատմության մեջ արդեն երրորդ անգամ դարձավ հոկեյի աշխարհի գավաթակիր: