Պետդեպը անհեթեթ է համարել ԱՄՆ-ի և «Ալ-Նուսրայի ճակատի» մասին Լավրովի հայտարարությունը
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ենթադրություններն այն մասին, որ ԱՄՆ-ը ցանկանում է պահպանել «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորումը, որպեսզի այն ինչ-որ կերպ օգտագործի, անհեթեթ են՝ հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչ Մարկ Թոները լրագրողների հետ զրույցում։
«Չգիտեմ, թե ինչ էր նա ցանկանում դրանով ասել… Այսինքն՝ ես կարող եմ ենթադրել՝ ինչ, բայց դա անհեթեթ է»,- ասել է Պետդեպի ներկայացուցիչը՝ ի պատասխան Լավրովի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքի։
Ռուսաստանի արտգործնախարարը երեկ BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր մոտ այնպիսի տպավորություն է՝ ասես Վաշինգտոնը ցանկանում է, համենայնդեպս, պահպանել խմբավորումը։
Լավրովը պնդել է, որ ԱՄՆ ղեկավարած կոալիցիան ռազմական արշավի ողջ ընթացքում ոչ մի անգամ չի հարվածել «Ալ-Նուսրայի ճակատի» դիրքերին։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



