Ереван, 29.Ноябрь.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


9 արտահայտություններ, որ երբեք չպետք է ասեք ուրիշներին

ЛАЙФ

Մարդկային հարաբերությունները նման են մաքուր թղթի՝ եթե այն մեկ անգամ վնասես, այլևս չես կարողանա այն իր սկզբնական տեսքին բերել: Ուստի պետք է ամեն ինչ ասելուց առաջ լուրջ մտածել: Առաջին հայացքից անմեղ թվացող արտահայտությունը կարող է վիրավորել ձեր դիմացինին: Ահա 9 արտահայտություններ, որ չպետք է ասեք ձեր դիմացինին:

  1. «Դա իմ գործը չէ», «Ինձ չեն վճարում դրա համար»

Սրանք աշխատանքից հրաժարվելու ամենատարածված արտահայտություններն են: 99% դեպքերում դրանք կզայրացնեն ձեր ղեկավարներին և նրանք կհասկանան, որ դուք անտարբեր եք ձեր աշխատանքի նկատմամբ: Հետևաբար՝ ավելի լավ կլինի ասել. «Ես շատ գործեր ունեմ անելու այսօր: Ո՞րը պետք է առաջինն անեմ»:

  1. «Ես քեզ հետ խոսելու ժամանակ չունեմ», «Ես զբաղված եմ»

Նման պատասխանները խոսում են ձեր դաստիարակության մասին: Շատ ավելի ճիշտ կլինի ասել. «Կներես, բայց ես շտապ հանդիպում ունեմ և պետք է գնամ: Արի այդ հարցը հեռախոսով քննարկենք մի ուրիշ անգամ» կամ «Արի այդ հարցը մեկ ժամ անց քննարկենք: Ես հիմա մի կարևոր գործ ունեմ անելու»:

  1. «Սա շատ հիմար կթվա, սակայն...»

Նախադասությունը նման կերպ սկսելով՝ դուք արդեն իսկ կորցնում եք ձեր վստահությունը և ձեր ասելիքի ծանրակշռությունը:

  1. «Առանց վիրավորանքի, բայց...»

Սա կարծես նախազգուշացում լինի, որ այն ամենը ինչ դուք հիմա կասեք, տհաճ է լինելու: Այսպես դուք նախապես ասում եք, որ դուք վիրավորելու եք նրան կամ ոչ հաճելի բան եք ասելու: Հենց, որ զգում եք, որ ցանկանում եք ասել այդ արտահայտությունը, զսպեք ինքներդ ձեզ և փոխեք թեման:

  1. «Դու գիրացել ես» կամ «Դու նիհարել ես»

Մարդու քաշը և արտաքին տեսքը կարող է շատ նուրբ թեմա լինել շատերի համար: Շատերի համար դժվար է ընդունել իրենց մարմնի հետ կատարվող փոփոխությունները, հետևաբար նման մեկնաբանությունները նույնիսկ կատակի կամ կոմպլիմենտի նման օգտագործվելով՝ կարող եք փչացնել մարդու տրամադրությունը և վատ հարաբերություններ ստեղծել: Ավելի լավ կլինի ուղղակի ասել. «Դու հրաշալի տեսք ունես»:

  1. «Հրաշալի տեսք ունես քո տարիքի համեմատ»

Այս արտահյտությունը մարդկանց կրկին ու կրկին հիշեցնում է իրենց տարիքի մասին, և սա ավելի շատ հնչում է որպես՝ «Համեմատած այլ ծեր մարդկանց հետ՝ դու լավ տեսք ունես»: Ուրեմն՝ կրկին ավելի լավ է ասել. «Դու հրաշալի տեսք ունես»:

  1. «Դու սովորականի նման ես», «Չտարբերվող»

Փորձեք մարդկանց չպիտակավորել: Նման արտահայտությունները կարող են կոնֆլիկտների պատճառ դառնալ: Ուստի՝ ավելի լավ է ասել. «Գիտե՞ս՝ ինձ այդքան էլ դուր չի գալիս, որ դու ափսեները նորից թողել ես լվացարանի մեջ: Ինչպե՞ս խուսափենք նման իրավիճակներից»: Քանի որ այս դեպքում դուք ձեր խոսքի մեջ ներառում եք նաև ձեզ, դուք ուշադրությունը ուղղում եք ձեր զգացմունքների և ոչ թե ձեր դիմացինի վատը լինելու վրա: Սա կօգնի ձեր դիմացինին ավելի հեշտությամբ հասկանալ իր սխալը և փորձել անել ամեն ինչ, որպեսզի դուք գոհ լինեք:

  1. «Եթե դու ինձ իսկապես սիրեիր, դու...»

Այս արտահայտությունով դուք ոչ միայն վարպետորեն կառավարում եք մարդու էմոցիաները, այլ նաև նրան հասկացնում եք, որ ձեզ դուր չի գալիս նրա պահվաքը: Սա դժվար թե լավ հարաբերությունների հիմք դառնա: Ավելի լավ է ասել. «Ես ինձ ավելի լավ կզգամ, եթե մենք...» : Ամենակարևորը բացատրեք, թե ինչը ձեզ դուր չի գալիս և հետո առաջարկեք լուծումը:

  1. «Դու չափից շատ լավն ես նրա համար», «Ուրախ եմ, որ ազատվեցիր նրանից»

Նույնիսկ եթե ցանկանում եք մխիթարել ձեր ընկերոջը իր ընկերուհուց կամ ընկերոջից բաժանվելուց հետո, այս արտահայտությունն ասելով՝ ձեր ընկերը կարող է սա ընկալել որպես իր վատ ճաշակի կամ էլ հարաբերություններում դժվարություններ ունենալու շեշտում: Դրա փոխարեն ուղղակի ասեք. «Դու կորցնելու ոչինչ չունես»: Սա ավելի լավ կընդունվի ձեր ընկերոջ կողմից և դուք ավելի լավ կկարողանաք ցույց տալ ձեր հոգատարությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:

В Сирии погиб генерал КСИР Ирана В Армении не зафиксировано случаев незаконной ловли рыбы Заявление: Хуситы полностью заблокировали движение израильских судов в Красном море Путин выразил обеспокоенность в связи с безопасностью Дональда Трампа В ряде регионов Армении идет снег Новоназначенный министр юстиции Армении отправится в США После объявления перемирия израильская армия вновь ударила по югу Ливана Эксперт: По требованию Турции в Армении готовятся сократить армию Путин прокомментировал отсутствие Армении на саммите ОДКБ Захарова прокомментировала информацию о планах Греции поставить Армении российские С-300София Баграмян стала победительницей ЧМ по шахматам среди девочек до 8 летРоберт Кочарян: Председатель ВСС Армении сбежал как заяц Роберт Кочарян: Этот судебный процесс просто позорный Путин пригласил руководителей стран ОДКБ принять участие в Параде Победы в МосквеГлава МИД Израиля считает, что США «накажут» МУС за ордер на арест Нетаньяху В Эчмиадзине на поклонение верующим будет вынесено Копье ЛонгинаОДКБ не должна была воевать за Ереван в Карабахе: Владимир ПутинИраклия Кобахидзе утвердили на пост премьера ГрузииРазъяснение Пашиняна: Что нужно для участия в праймеризе перед выборами Совета старейшин и назначением и.о. мэра Гюмри? Ардшинбанк направляет 120 млн. драм во Всеармянский фонд «Айастан»И ожидаете, что они не будут защищать свои кресла зубами? «Паст»Грузинский оппозиционный лидер сделал некорректные высказывания об армянах: «Паст»Ваан Керобян продал menu. am: «Паст»«Никол Пашинян не может развивать страну: он не руководитель, не правитель, и никогда таким не был»: «Паст»Своеобразное «продолжение» COP29 уже в Армении: опять продолжают лить воду на мельницу Азербайджана: «Паст»Без Сюника не может быть Армении: Хачик АсрянШер объявила о завершении карьеры после 60 лет на сценеИзраиль подаст апелляцию в связи с выдачей МУС ордеров на арест Нетаньяху и Галанта Reuters: Соглашение о прекращение огня между Ливаном и Израилем расширяет территорию, свободную от оружия «Хезболлах» Отбывших из Армении воздушным путем граждан стало больше, чем прибывших В МИД отрицают, что Ереван просил организовать заседание ЕАЭС в Санкт-Петербурге В ряде регионов Армении идет снег Idram теперь доступен на Wildberries!ПЕРВОЕ ПОЛНОГЕНОМНОЕ ИССЛЕДОВАНИЕ ОПРОВЕРГАЕТ ТЕОРИЮ ГЕРОДОТА О ПРОИСХОЖДЕНИИ АРМЯНПассажиропоток в двух аэропортах Армении продолжает сокращаться Путин прилетел в Астану Власти никого не слушают: Бурные обсуждения в комиссии парламента Армении на тему налоговых реформ Курсы валют в Армении Председатель НС РА принял чрезвычайного и полномочного посла Королевства Нидерландов Байден отказался отвечать на вопрос, начал ли уже Трамп новую торговую войнуВОЗ надеется на достижение мира в секторе Газа после соглашения по ЛивануВо многих населенных пунктах Армении идет снегСША раскручивают прозападные партии в Армении – СВР РоссииСкидка 80% на обслуживание Travel Card перед Черной пятницей В Краснодаре прошел Международный фестиваль армянского творчества «Назани»Мгновенный idcoin к Черной пятнице Вышедшая в свет новая монография академика Рубена Сафрастяна анализирует программы геноцида в Османской империи в 1876-1915 гг.По просьбе Армении саммит ЕАЭС пройдет 25 декабря в Санкт-Петербурге: Юрий УшаковСамый старый мужчина в мире родился в год, когда затонул «Титаник» и умер в возрасте 112 летВТБ (Армения) снижает ставки по кредитам для малого бизнеса