Հալեպում հրթիռակոծություններից երկու հիվանդանոցներ են վնասվել
МЕЖДУНАРОДНОЕՀալեպի արևելքում գտնվող M10 hիվանդանոցը ենթարկվել է ավիահարվածների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով DW-ն, Մարդու իրավունքների դիտորդական սիրիական խորհրդի տեղեկացմամբ, հարձակման արդյունքում մահացել է մեկ մարդ, շենքն էականորեն վնասվել է:
Հիվանդանոցը փակվել էր սեպտեմբերի 28-ի հրթիռակոծությունից հետո, նույն օրը վնասվել էր նաև քաղաքի M1 հիվանդանոցը: Երկու բժշկական հաստատություններն էլ լրջորեն վնասվել էին, մնացել առանց ջրի: Մարդու իրավունքների դիտորդական սիրիական խորհուրդը կարծում է, որ հիվանդանոցները հատուկ թիրախավորվել են: M10 հիվանդանոցի տնօրեն Աբու Ռաջաբի խոսքով` հրթիռակոծության հետևանքով զոհվել են երկու հիվանդներ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը հիվանդանոցների թիրախավորումներն անվանել է «ռազմական հանցագործություններ»:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



