Երեւանում ինքնասպան եղած 30-ամյա աղջկան լոգարանում մայրն է կախված հայտնաբերել. մանրամասներ
ОБЩЕСТВОԵրեւանում այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ինքնասպանություն գործած 30-ամյա Անի Սարգսյանին լոգարանում կախված վիճակում մայրն է հայտնաբերել: NEWS.am-ի հետ զրույցում հարեւանները պատմեցին, որ ինքնասպանություն գործելու պահին աղջիկը տանը մենակ չի եղել, նրա եղբայրը տան հյուրասենյակում է եղել, իսկ մայրը մի քանի րոպեով դուրս է եկել տնից ու շուտ վերադարձել:
Հարեւանները պատմեցին, որ Անին մասնագիտությամբ դեղագործ է եղել՝ կրթված եւ համեստ աղջիկ, նա երկար ժամանակ մի տղայի հետ է ընկերություն արել, որը մի քանի ամիս առաջ նույնպես ինքնասպանություն է գործել:
Երեւանի Արշակունյաց պողոտայի 51-շենքի բնակարանում Անին բնակվել է իր երկու եղբայների եւ ծնողների հետ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանում հայտնաբերվել է 30-ամյա կնոջ դի:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



