Գեղամավանում կրակոցներ չեն հնչել. ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է
ОБЩЕСТВОՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքում կրակոցներ չեն հնչել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Սեպտեմբերի 30-ին, ժամը 21-ն անց 20-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Գեղամավան համայնքում կրակոցներ են հնչել: Ոստիկանության ձեռնարկած ստուգումների արդյունքում պարզվել է, որ կրակոցներ չեն եղել. համայնքի գլխավոր փողոցում , ահազանգողի տնից ոչ հեռու, հրավառության ճայթիչ է օգտագործվել, ինչն էլ ահազանգի պատճառ է դարձել»,- գրել է նա:
Դեպքով նյութեր են նախապատրաստվում:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



