ԻՊ գրոհայինները փակել են Իրաքի Մոսուլ քաղաքում բոլոր ֆոտոստուդիաները
МЕЖДУНАРОДНОЕ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները փակել են Իրաքի Մոսուլ քաղաքում բոլոր ֆոտոստուդիաները, հայտնում է As Sumaria-ն:
Նինվեի նահանգում հեռուստաընկերության աղբյուրը հայտնել է, որ ԻՊ ինքնահռչակ մայրաքաղաքում ֆոտոստուդիաների արգելքը սահմանվել է մինչեւ հետագա ծանուցումը: Որոշումը հիմնավորող ոչ մի պատճառ չի ներկայացվել:
Բացի այդ, հայտնի է նաեւ, որ խմբավորման պարագլուխները արգելել են գրոհայիններին լուսանկարներ անել՝ անկախ հանգամանքներից: Հեռուստաընկերության աղբյուրները հայտնում են, որ վերջին ժամանակներս ԻՊ-ը հակասական հրահանգներ է տալիս, որոնք պայմանավորված են ներքին անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ, որի կարիքը կա Իրաքի իշխանությունների կողմից Մոսուլի ազատագրման գործողությունը սկսելու ֆոնին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



