Լավրովն ու Քերրին հեռախոսով քննարկել են իրավիճակը Սիրիայում
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը, հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ֆեյսբուքյան էջը։
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները շարունակել են քննարկել իրավիճակը Սիրիայում՝ այդ թվում իրավիճակի կարգավորման հնարավորությունները Հալեպի շուրջ, որտեղ հակառակ ռուս-ամերիկյան պայմանավորվածություններին շարունակվում են մարտական գործողությունները»,- ասվում է հաղորդագրության տեքստում։
Գերատեսչության ներկայացուցիչները նաեւ շեշտել են, որ զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



