Ժոզե Մոուրինյո. Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է
СПОРТ«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Սթոք Սիթիի» դեմ Անգլիայի առաջնության 7-րդ տուրի տնային հանդիպման նախախաղային ասուլիսում նշել է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո պատրաստ է խաղադաշտ դուրս գալուն:
«Լուրջ վնասվածք ունի միայն Ֆիլ Ջոնսը, որը մի քանի շաբաթ չի խաղա: Մխիթարյանն արդեն պատրաստվում է թիմի հետ, Լյուկ Շոուն վատառողջ է, բայց կապաքինվի մինչեւ խաղը»,-Մոուրինյոյի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտից բացակայում է սեպտեմբերի 10-ից, երբ նրա վնասվածքը կրկնվել էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում։ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Սթոք Սիթի» խաղը կկայանա հոկտեմբերի 2-ին եւկմեկնարկի Երեւանի ժամանակով 15:00-ին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



