Պատահար Սեւան-Գավառ ճանապարհին. տուժածներ կան
ОБЩЕСТВОՀոկտեմբերի 2-ին, ժամը 07:12-ին ԱԻ նախարարություն ահազանգ է ստացվել, որ Սեւան-Գավառ ավտոճանապարահին՝ Չկալովկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։
ԱԻՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարահի Սեւան-Մարտունի հատվածի 5-րդ կմ-ին «Նիսան Տիանա» մակնիշի (վարորդ` 1980 թ. ծնված Ա. Շ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարի երթեւեկելի հատվածից, բախվել էլեկտրասյանը եւ շրջվել։
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել եւ շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել Ա. Շ.-ին, ինչպես նաեւ ուղեւորներին՝ 1992թ. ծնված Զ.Մ.-ին եւ 1994թ. ծնված Մ. Մ.-ին:
Տուժածներին տեղափոխել են Սեւանի ԲԿ, որտեղ Զ.Մ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, մյուսներինը՝ բավարար:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



