Դժբախտ պատահար Գյումրիում. վերելակի ճաղավանդակի եւ պատի արանքում դի են գտել
ОБЩЕСТВОԱյսօր՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 12:49-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Պարույր Սեւակի թիվ 9 հասցեում վերելակի ճաղավանդակի եւ պատի արանքում դի կա, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Անի թաղամասի նշված հասցեում 1949 թվականին ծնված Ա.Չ.-ը մնացել է ինքնաշեն վերելակի ճաղավանդակի ու հարակից պատի արանքում եւ մահացել:
Նշվում է, որ վերելակը հաշվառված չէ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում եւ շահագործման համապատասխան թույլտվություն չունի:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



