«Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ չի կարողացել հաղթանակ տոնել
СПОРТԱնգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ չի կարողացել հաղթանակ տոնել «Սթոք Սիթիի» նկատմամբ:
Ժոզե Մոուրինյուի թիմը տիրում էր խաղային նախաձեռնությանը, սակայն ֆուտբոլիստները վրիպել են նպաստավոր դիրքերից: 89-րդ րոպեին Պոգբան կարող էր հաղթական գոլի հեղինակ դառնալ, սակայն ֆրանսիացու գլխով հարվածից հետո գնդակը ետ է մղվել դարպասաձողից:
Հանդիպմանը հայտավորված չէր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով ապաքինվել է վնասվածքից:
Այս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 16 միավորով 6-րդ տեղում է:
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սթոք Սիթի» - 1:1
Գոլերը՝ Մարսիալ 69 - Ջո Ալեն 82
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



