Եթովպիայում հրմշտոցի հետևանքով 50 մարդ է զոհվել
МЕЖДУНАРОДНОЕԵթովպիայի մայրաքաղաքում 50 մարդ զոհվել է բողոքի ցույցի ժամանակ առաջացած հրմշտոցի պատճառով, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով տեղական ընդդիմության տվյալներին:
Press TV-ի տեղեկատվությամբ` պատահարը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին՝ Դեբրե-Զեյտ քաղաքում: Այնտեղ կրոնական Irreecha տոնակատարությանը հավաքվել էին մի քանի հազար մարդ:
Ականատեսների վկայությամբ`հավաքվածները սկսել են բղավել հակակառավարական կարգախոսներ, երբ գործին միջամտել է ոստիկանությունը: Ոստիկանները ցուցարարների դեմ կիրառել են արցունքաբեր գազ և սկսել են օդ կրակել: Դրա հետևանքով ամբախում առաջացել է խուճապ: Զոհերի քանակի մասին պաշտոնապես դեռևս չի հաղորդվել: Տեղի իշխանությունները հայտարարել են մի քանի զոհերի և վիրավորների մասին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



