Տալի հուշամրցաշար. Արոնյանի առաջին հաղթանակը
СПОРТՏալի հուշամրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթել է հոլանդացի Անիշ Գիրիին: Հոլանդացի գրոսմայստերն իր պարտությունն ընդունել է 33-րդ քայլում:
Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան) հաղթել է Բորիս Գելֆանդին (Իսրայել), ռուսաստանցի Յան Նեպոմնիաշչին պարտության է մատնել ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին, Պետեր Սվիդլերն ուժեղ էր չինացի Չաո Լիից, իսկ Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Եվգենի Տոմաշեւսկի (Ռուսաստան) պարտիայում գրանցվել է խաղաղ ելք:
Արոնյանը վաստակել է 3.5 միավոր և Կրամնիկի ու Անանդի հետ բաժանում է 3-ից 5-րդ տեղերը, Գիրին 4 միավորով նահանջել է երկրորդ տեղ, իսկ մրցաշարային աղյուսակը 4.5 միավորով գլխավորել է Յան Նեպոմնիաշչին:
Հոկտեմբերի 4-ին Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի Շաքրիյար Մամեդյարովը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



