Կանայք մուրաբա են պատրաստում, տղամարդիկ՝ տանիքների վնասները հաշվում. դժվար է հավատալ, որ այս գյուղերը գիշերը գնդակոծվել են. Ն. Փաշինյան
ОБЩЕСТВОԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որ այցելել է հակառակորդի կողմից գնդակոծվող սահմանապահ գյուղեր, ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել:
«Այս պահին հասցրել ենք այցելել Բերքաբեր և Ներքին Ծաղկավան:
Նույնիսկ դժվար է հավատալ, որ այս գյուղերը գիշերը ենթարկվել են ինտենսիվ գնդակոծությունների:
Բերքաբերում կանայք ուղիղ նշանառության տակ բակերն էին ավլում, կոմպոտ ու մուրաբա պատրաստում, տղամարդիկ՝ տանիքների վնասներն էին հաշվում, ձմեռվա փայտի պատրաստություն տեսնում:
Գյուղամիջում եռում էր նարդին ու բլոտը:
Ներքին Ծաղկավանում սելաֆատարն էին ներկում, գյուղամիջում մարդիկ հավաքվել էին իրար բարևելու:
Ճամփեզրի բոլոր «վետերոկները» բաց են:
Գնում ենք Սարիգյուղ, Վազաշեն, Սևքար»:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



