Լիբիայում հոլանդացի ֆոտոլրագրող Է սպանվել
МЕЖДУНАРОДНОЕԼիբիայի Սիրտ քաղաքում զոհվել Է հոլանդացի ֆոտոլրագրող Ջերոն Օռլեմանսը: Այդ մասին ասված Է Knack բելգիական թերթի կայքում, որտեղ աշխատում Է լրագրողը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Լրագրողի զոհվելու ստույգ հանգամանքները դեռեւս հայտնի չեն, բայց ենթադրվում Է, որ նա սպանվել Է «Իսլամական պետություն» խմբավորման ջիհադականների կողմից:
Սիրտը Լիբիայի տապալված նախագահ Մուամար Քադաֆիի հայրենի քաղաքն Է, որն ԻՊ-ի առավել կարեւոր հենակետերից մեկն Է համարվում Իրաքի եւ Սիրիայի սահմաններից դուրս:
Նիդեռլանդների ԱԳ նախագահությունը դեռեւս չի մեկնաբանել լրագրողի զոհվելը: Լիբիայում Հոլանդիայի դեսպան Էրիկ Ստրատինգը «Թվիթեր»-ում գրել Է. «Հանգչիր խաղաղությամբ: Սիրտից, Լիբիայից եւ այլ վայրերից քո արած լուսանկարները կապրեն հավերժ»:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



