Ереван, 28.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

20 ֆիլմեր, որոնք կստիպեն Ձեզ արտասվել

ЛАЙФ

Ֆիլմերը լավն են համարվում այնքանով, որքանով կարողանում են մարդկանց հուզել: Մարդիկ շատ հաճախ ունենում են այն նույն զգացմունքները, որոնք այդ պահին զգում են դերասանները` հաճախ նրանց հետ վերապրելով լավ և վատ պահերը: Ստորև ներկայացնում ենք 20 ամենահուզիչ ֆիլմերը:

1. Շերբուրյան անձրևանոցները/ The Umbrellas of Cherbourg

 

Ֆիլմի հիմքում անձրևանոցներ վաճառող Ժենեվյեվայի և ավտոմեխանիկ Գիի սիրային պատմությունն է: Նրանց բաժանում է պատերազմը: Ֆիլմը ժամանակին Կաննի կինոփառատոնում արժանացել է «Պալմայի ոսկե ճյուղի»: Այսօր էլ այս ֆիլմը կարելի է դիտել արցունքոտ աչքերով, իսկ կոմպոզիտոր Միշել Լեգրանի անկրկնելի երաժշտությունը դարձել է բոլոր սիրահարների թալիսմանը:

2. Այլմոլորակայինը/ E.T. the Extra-Terrestrial

 

Ֆիլմի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը ամբողջ աշխարհին ստիպեց հավատալ, որ ոչ միայն կարելի է ընկերանալ այլմոլորակայինի հետ, ով նման է առանց պատյանի կրիայի, իսկ դեմքով`  Ալբերտ Էյնշտեյնին, այլև փրկել նրան դաժան մարդկանցից:

3. Սոֆիի ընտրությունը/ Sophie's Choice

 

Ֆիլմի առաջին կադրերն արդեն իսկ հուզիչ են: Մի կնոջ կյանքի պատմություն, ով նացիստական ճամբարում կորցրել է ամուսնուն ու երեխաներին և այժմ փորձում է ուժ գտնել, որպեսզի ապրի հետպատերազմյան բարեկեցիկ Ամերիկայում: Դերասանուհի Մերիլ Սթրիփին անհնար է չհավատալ, այդ պատճառով նա արժանացել է «Օսկար»-ի գլխավոր դերի համար:

4. Մահացած պոետների հասարակությունը/ Dead Poets Society

 

Ջոն Քիթինգը, ում մարմնավորում է Ռոբին Ուիլյամսը, սպիտակ ագռավ է խստաբարո ուսուցիչների մեջ: Նա անկառավարելի է և ամբողջովին անտեսում է կրթական ծրագիրը: Իր աշակերտներին Քիթինգը հայտնում է Մահացած Պոետների Հասարակության գաղտնիքը, որն ամբողջովին փոխում է նրանց կյանքը: Ֆիլմը դիտելուց հետո Դուք էլ ուրիշ մարդ կդառնաք:

5. Արթնացում/ Awakenings

 

Ամաչկոտ բժիշկ և գիտնական Մալքոլմ Սեյերը (Ռոբին Ուիլյամս) օգտագործում է էքսպերիմենտալ դեղամիջոցներ, որպեսզի «արթնացնի» հազվադեպ հիվանդության անշարժացած զոհերին: Լեոնարդն առաջին հիվանդն էր, ով ստացավ այդ չփորձարկված բուժումը… Ֆիլմը դիտելուց հետո Դուք նորովի կնայեք աշխարհին և կսովորեք գնահատել կյանքի փոքրիկ ուրախությունները:

6. Իմ կյանքը/My Life

Հաջողակ գործարար Բոբ Ջոնսը (Մայքլ Կիտոն) իմանում է, որ կմահանա քաղցկեղից, չապրելով նույնիսկ 40 տարի: Բայց նա դեռ ունի վերջին հույսը` հասցնել տեսախցիկով նկարել իր կյանքի, ընտանիքի մասին պատմությունը և խորհուրդներ տա իր ապագա երեխային: Իրոք հուզիչ պատմություն այն մասին, որ աշխարհի ամենաթանկ բաները ամենևին էլ իրեր չեն:

7. Ֆիլադելֆիա/ Philadelphia

 

Երիտասարդ իրավաբան Էնդրյու Բեկետին հեռացնում են աշխատանքից` «Վայլտ Վիվեր» իրավաբանական ընկերությունից, առանց իրական պատճառը հայտնելու. մենեջերները պարզել են, որ նա ՁԻԱՀ-ով հիվանդ հոմոսեքսուալ է:

8. Շինդլերի ցուցակը/ Schindler's List

Սթիվեն Սփիլբերգի 1993 թվականին նկարահանած դրաման` գերմանացի բիզնեսմեն և գերմանական նացիոնալ-սոցիալիստական աշխատավորական կուսակցության անդամ Օսկար Շինդլերի մասին, ով Երկրորդ Համաշխարհայինի ժամանակ իր հնարամտությամբ կարողանում է ցեղասպանությունից փրկել հարյուր հազարավոր հրեաների: Ֆիլմը 7 անվանակարգերում արժանացել է «Օսկար»-ի:

9. Կանաչ մղոն/ The Green Mile

 

Սթիվեն Քինգի համանուն վեպի հիման վրա նկարահանված դրամա է։ Ֆիլմը պատմում է բանտարկյալ Ջոն Կոֆֆիի մասին, ում դատապարտել են մահապատժի: Ֆիլմը ներկայացվել է Օսկարի (4 անվանակարգում) և Ոսկե Գլոբուսի, ստացել է 3 Սատուրն կինոմրցանակ։

10. Մթության մեջ պարողը/ Dancer in the Dark

 

Բավականին անսովոր ֆիլմ, որի գլխավոր դերը կատարել է հանրահայտ երգչուհի Բյորքը: Ցնցող ու ողբերգական այս ֆիլմը պատմում է գրեթե կույր չեխ գաղթական կնոջ մասին, ով ապրում է հանուն իր երեխայի: Բյորքի կատարմամբ հիանալի երգերը ֆիլմը վերածում են կինոարվեստի իսկական գլուխգործոցի:

11. Հիշողության օրագիրը/ The Notebook

 

Հետաքրքիր սիրային պատմություն: Ծերունին`ծերանոցում,օրագրի միջից տատիկին կարդում է մի սիրային պատմության մասին, որը իրականում տեղի է ունեցել նրանց հետ, տարիներ առաջ: Ֆիլմը ստիպում է վերապրել նույն զգացմունքները, որոնք այդ պահին զգում են դերասանները:

12. Կախարդական աշխարհը/ Finding Neverland

 

 Գրող Մետյու Բարրին չի ենթարկվում պահպանողական Լոնդոնի օրենքներին: Նա ընկերանում է միայնակ այրի կնոջ հետ և դառնում նրա 4 որդիների խորթ հայրը: Նոր ընտանիքը նրան ներշնչանք է հաղորդում, և այդպես ծնվում է մի գեղեցիկ հեքիաթ` մեծանալ չցանկացող երեխաների մասին:

13. Ռուանդա հյուրանոցը/ Hotel Rwanda

 

Ֆիլմը 1994թ-ին Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանության մասին է: Ֆիլմի գլխավոր հերոս Փոլը, ով հեղինակավոր հյուրանոցի կառավարիչ է, ամեն ինչ անում է` մարդկանց փրկելու համար: Դա նրան հաջողվում է. նա մահից փրկում է 1268 հոգու: 

14. Սապատավոր լեռը/ Brokeback Mountain

 

Գեյ-դրամա, որը պատմում է 2 հոմոսեքսուալիստ կովբոյների սիրո մասին: Տարբեր կերպ կարելի է մոտենալ ֆիլմի թեմային: Այնուամենայնիվ ֆիլմն արժանացել է 3 մրցանակի` ռեժիսորի (Էնգ Լի), երաժշտության և ադապտացված սցենարի համար (Լարի ՄակՄարտրի եւ Դայանա Օսանա):

15. Հատուցում/ Atonement

 

Ֆիլմը երկու քույրերի մասին է: Նրանցից մեկն ունի շատ վառ երևակայություն, պիեսներ է գրում, մյուսը` սիրահարվել է տան սպասուհու տղային: Նրանց աշխարհը քանդվում է դեպքերի ողբերգական զարգացման պատճառով: Այն ֆիլմերից է, որոնք կարևորում են մարդկային ներողամտությունը:

16. Հ.Գ. Ես քեզ սիրում եմ/ P.S. I Love You

Նրանք ստեղծված են միմյանց համար, պետք է ապրեն երջանիկ և հնարավոր է մահանան նույն օրը: Բայց ճակատագրի հեգնանքով աղջիկը դառնում է այրի: Անգամ մահից հետո ամուսինը կնոջը միայնակ չի թողնում: Նա հետմահու գրում է 7 հաղորդագրություն  կնոջը, որոնցից յուրաքանչյուրը վերջանում է «Հ.Գ. Ես քեզ սիրում եմ» տողով…

17. Գծավոր գիշերազգեստով տղան/ The Boy in the Striped Pyjamas

 

Իրադարձությունները տեղի են ունենում 2-րդ Համաշխարհային պատերազմի ժամանակ. հրեաների համակենտրոնացման ճամբարի գերմանացի պարետի որդին ընկերանում է համակենտրոնացման ճամբարից մի հրեա երեխայի հետ, ինչն էլ շատ ծանր ավարտ է ունենում:

18. Խատիկո` ամենահավատարիմ շունը/ Hachi: A Dog's Tale

 

Պրոֆեսոր Պարկեր Ուիլսոնը երկաթուղային կայարանում մի լքված շուն է գտնում և տանում տուն՝ վերադարձնելու մտադրությամբ, սակայն շան ետևից ոչ ոք չի գալիս, և Պարկերը պահում է շանը: Տարիներ անց, երբ տերը մահանում է, շունը չի հեռանում այն կայարանից, որտեղից վերջին անգամ նրան աշխատանքի է ճանապարհել:

19. Վալենտինկա/Blue Valentine

 

Ֆիլմում նկարագրվում է ժամանակակից ամուսնական զույգի ողբերգական պատմությունը:

20. Անձրևի մարդը/ Rain Man

 

Եսասեր երիտասարդ Չառլի Բեբբիտն անսպասելի իմանում է, որ իր հանգուցյալ միլիոնատեր հայրը, ժառանգությունը թողել է ոչ թե իրեն, այլ աուտիզմով հիվանդ եղբորը՝ Ռեյմոնդին։ Ռեյմոնդն ապրում է հոգեբուժանարում և նրա գոյության մասին Չառլին նույնիսկ չգիտեր։ Զայրացած Չառլին որոշում է Ռեյմոնդին վերցնել հիվանդանոցից իր մոտ և բնակվել նրա հետ մինչև ժառանգության կեսը կհասնի իրեն։

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян