Թուրքիայի մի շարք քաղաքներում փախստականներն ավելի շատ են, քան տեղացիները. Դավութօղլու
МЕЖДУНАРОДНОЕՍիրիացի փախստականների թիվը Թուրքիայի սահմանամերձ քաղաքներում գերազանցել է տեղի բնակչության թվին, հայտարարել է երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն։
«Մեր դռները միշտ բաց են փախստականների համար։ Այսօր Թուրքիայում է գտնվում մոտ 1.7 մլն փախստական Սիրիայից և մոտ 200.000-ը՝ Իրաքից։ Որոշ սահմանամերձ քաղաքներում փախստականների թիվն արդեն գերազանցել է տեղի բնակչության թվին, օրինակ՝ Քիլիսում այսօր բնակչության 54%-ը սիրիացիներ են»,- ասել է Դավութօղլուն։
Նա նշել է, որ չնայած նման իրավիճակին՝ Թուրքիայում չկան բողոքի զանգվածային ցույցեր ընդդեմ փախստականների, փոխանցում է РИА Новости-ն։
«Ես հպարտ եմ, որ այնպիսի երկրի վարչապետն եմ, որն ընդունում է փախստականներին»,- ասել է Դավութօղլուն։
1
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
2
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
4
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
5
На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян



