Լավրովը եւ Քերին հանդիպում են անցկացնում Նյու Յորքում
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Նյու Յորքում երկկողմ հանդիպում են անցկացնում Սիրիայի աջակցման միջազգային խմբի նիստից առաջ:
Բանակցությունները մամուլի համար փակ դռների հետեւում ընթանում Է Lotte New York Palace հյուրանոցում:
Ամերիկյան կողմը նշում Է, որ Լավրովը եւ Քերին ուշադրությունը կկենտրոնացնեն Սիրիայում հրադադարի պահպանման հարցի, ինչպես նաեւ Սիրիայի Հալեպի նահանգում հումանիտար ավտոշարասյան գնդակոծման վրա:
ԱՄՆ-ի պատվիրակության ներկայացուցիչն արձանագրել Է, որ Լավրովը եւ Քերին վերջին շաբաթվա ընթացքում սերտ կապ են պահպանել Սիրիայի վերաբերյալ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո: «Այդ շփումները կշարունակվեն նաեւ հաջորդ օրերին»,-հավաստիացրել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



