Փարիզի քաղաքապետը՝ Քարդաշյանի վրա կատարված հարձակման մասին
ЛАЙФՓարիզի քաղաքապետ Անն Իդալգոն քննադատել է ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի վրա Փարիզի հյուրանոցներից մեկում կատարված հարձակումը, փոխանցում է Le Progres-ը:
«Ես իմ կողմից իմ աջակցությունն եմ հայտնում նրան և ցանկանում եմ ասել, որ նրան մշտապես սպասում են Փարիզում: Ես վստահ եմ, որ ոստիկանությունը կհաստատի հարձակում գործած անձանց ինքնությունն ու կձերբակալի նրանց»,-ասել է Իդալգոն:
Նրա խոսքով՝ տեղի ունեցածը կազդի տուրիստական ոլորտի վրա, որը տուժել է 2015թ. տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից հետո: Ավելի վաղ հաղորդվել է, որ Քարդաշյանը լքել է Փարիզը:
Reuters-ի տեղեկություններով՝ Քարդաշյանի մոտից միլիոնավոր դոլար արժողությամբ զարդեր են գողացել:
1
Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень ...
2
Когда земля уходит из-под ног: «Паст»
3
Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBank
4
Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»
5
Глава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха Грузии



