Սիրուշոն ներկայացրել է իր նոր երգի անոնսը
ВИДЕОՍեպտեմբերին Սիրուշոն երկրպագուներին տեղեկացրեց իր վերադարձի եւ սպասվող անակնկալների մասին։ Սիրված երգչուհին տեւական լռությունից հետո մի ամբողջ ալբոմ էր ձայնագրել՝ ներկայացնելու իր երաժշտությունը լսողներին եւ գնահատողներին։ Սկզբում հրապարակվեցին մի քանի կադրեր «Արմատ» ալբոմի ֆոտոշարքից, հետո թողարկվեց «Զարթոնք» երգի տեսահոլովակը։
Իսկ հիմա 29-ամյա երգչուհին պատրաստվում է երկրպագուների դատին հանձնել ալբոմի երկրորդ երգը՝ «Դեր Զոր»։ Անգլալեզու ստեղծագործությունը պատմում է 1915-ին Հայոց ցեղասպանության ժամանակ Սեբաստիայից, Մալաթիայից, Մուշից, Սասունից, Կիլիկիայից եւ այլ վայրերից սիրիական անապատ քշված հայ գաղթականների մասին։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



