Մալայզիայում զինվորականների փոխադրող ուղղաթիռն ընկել Է դպրոցի կտուրի վրա
МЕЖДУНАРОДНОЕՄալայզիայում Sikorsky S-6 ուղղաթիռը, որում գտնվում Էր 14 զինվորական, հոկտեմբերի 4-ին ընկել Է երկրի արեւելքի Տավաու քաղաքի դպրոցներից մեկի կտուրի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը:
Օդանավում գտնվողներից միայն օդաչուն Է աննշան վնասվածքներ ստացել, մինչդեռ վիրավորվել են յոթ աշակերտներ ու եւս մեկ տղամարդ, որոնց հիվանդանոց են հասցրել անհրաժեշտ բուժօգնություն ստանալու համար, ասել Է Տավաուի ոստիկանապետի օգնական Ֆադիլ Մարկուսը:
Նշվում Է, որ ուղղաթիռը ներքին չվերթ Էր կատարում Սաբահ նահանգում, երբ օդաչուն կորցրել Է մեքենայի կառավարումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



