Ուրուգվայի պետական համալսարանում հայագիտական ամբիոն կբացվի
ОБЩЕСТВОՈւրուգվայի պետական համալսարանում հայագիտական ամբիոն կբացվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԵՊՀ պաշտոնական կայքը, Մայր բուհն ու Ուրուգվայի համալսարանը համագործակցության պայմանագիր են կնքել:
Ուրուգվայի համալսարանի ռեկտոր, հայազգի պրոֆեսոր Ռոբերտո Մարկարյանի խոսքով` վերջերս հայ-ուրուգվայական հարաբերությունները բավականին ակտիվացել են, ինչը շատ ողջունելի է: «Շատ տպավորված եմ Հայաստանի հանրակրթական դպրոցներում շախմատի դասավանդման մեթոդներից և ցանկանում եմ դրանք կիրառել նաև Ուրուգվայում»,-հավելեց նա:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ Ռոբերտո Մարկարյանին հակիրճ ներկայացրել է ԵՊՀ հիմնադրման պատմությունը, անդրադարձել գիտակրթական գործունեությանը, միջազգային համագործակցությանը, ինչպես նաև զարգացման հեռանկարներին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



