Կաթողիկոսն ընդունեց թշնամու գնդակից հրազենային վնասվածք ստացած հոգեւորականին
ОБЩЕСТВОՍեպտեմբերի 4-ին Գարեգին Բ կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց սույն թվականի օգոստոսի 11-ին ԼՂՀ հյուսիս-արեւելյան հատվածի զորամասերից մեկի ուղղությամբ հակառակորդի կողմից իրականացված հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձի հետեւանքով գլխի հրազենային վնասվածք ստացած ՀՀ ԶՈՒ հոգեւոր սպասավոր Բարեշնորհ Հովհաննէս սարկավագ Գալստյանին:
Հանդիպմանը Գարեգին Բ-ն իր օրհնությունը փոխանցեց Հովհաննես սարկավագ Գալստյանին` շուտափույթ ապաքինում մաղթելով նրան: Կաթողիկոսը նաեւ գոհունակությամբ ողջունեց Հովհաննէս սարկավագի որոշումը` շարունակելու իր ծառայությունը Հայոց բանակին եւ Հայրենիքին:
Ներկայիս Հայոց բանակի հոգեւոր առաջնորդության կազմում, ՀՀ եւ ԼՂՀ տարբեր զորամասերում իրենց ծառայությունն են բերում 52 եկեղեցականներ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



