12 միֆեր, որ ֆիլմերը ստիպել են մեզ հավատալ
ФОТОՄենք շատ օգտակար բաներ ենք սովորում ֆիլմերից, սակայն ֆիլմերը նաև կարող են մեզ սխալ ուղղությամբ տանել և ստիպել մեզ հավատալ միֆերի:
Օրինակ՝
-
Իրականում եթե սրտի աշխատանքը դադարել է այն անհնար է վերականգնել դեֆիբրիլատորով:
-
Քլորոֆորմը միանգամից չի շշմեցնում զոհին: Դրա համար անհրաժեշտ է մոտ 5 րոպե:
-
Իրականում ոստիկանությունը չի կարող մեկ րոպեում հետևել հեռախոսազանգերը: Դրա համար անհրաժեշտ է մոտ մեկ ժամ:
-
Իրականում դատաքննության միջոցով չեն պարզվում բոլոր հարցերի պատասխանները: Դատաքննությունն ուղղակի օգնում է փաստեր հավաքել:
-
Իրականում պետք չէ 24 ժամ սպասել և հետո միայն դիմել ոստիկանությանը կորած անձի մասին: Եթե հիմնավոր պատճառներ ունեք, ապա կարող եք շատ ավելի շուտ դիմել ոստիկանություն:
-
Ջրի մեջ խեղդվող մարդիկ ֆիլմերի նման չեն կարողանում ճչալ և ձեռքերը բարձրացնելով օգնություն խնդրել: Իրականում շատ դժվար է նկատել խեղդվող մարդու:
-
Միանգամից երկու ատրճանակներով անհնար է ճիշտ ուղղությամբ կրակել:
-
Ատրճանակի խլարարը ամբողջովին չի լռեցնում կրակոցը: Այն ընդհամնեը մի փոքր խլացնում է ձայնը:
-
Իրականում հնարավոր չէ ատրճանակի կրակոցով բացել կողպեքը, քանի որ փոքր գնդակը չի կարող բացել հաստ երկաթը:
-
Սքայդայվինգի ժամանակ անհնար է զրուցել մեկ ուրիշի հետ, քանի որ քամին ամբողջովին խլացնում է:
-
Անհնար է նռնակը ատամներով բացել: Եթե նույնիսկ փորձեք ատամներով բացել, ապա դուք առանց ատամ կմնաք և դռնակն էլ չի բացվի:
-
Իրականում աստերոիդները այդքան մոտ չեն: Դրանք միմյանցից շատ մղոններ հեռու են:
Նյութը հրապարակմա պատրաստեց՝ Past.am-ը