Սկզբում մտածեցի, թե ընկերս է այդպես կատակել. Նարեկ Մակարյանն՝ իր մոտոցիկլետի գողության մասին
ЛАЙФԻնչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ երեկոյան գողացել են Նարեկ Մակարյանի մոտոցիկլետը: Երգիչը մեզ հետ զրույցում նշեց, որ մոտոցիկլետը գողացել են Մաշտոցի 37 հասցեից, որտեղ այն կանգնած էր հենց տեսախցիկի դիմաց:

«Ես այդ ժամանակ դիմացի փողոցում գտնվող սրճարաններից մեկում էի եւ միայն մեկ ժամ հետո նկատեցի, որ մոտոցիկլետս գողացել են: Սկզբում մտածեցի, թե ընկերս է այդպես կատակել, բայց բանալին ինձ մոտ էր: Տեսագրության մեջ երեւում է, որ սաղավարտով ոմն մեկը մոտենում է մոտոցիկլետին եւ տանում է այն: Ամենավատն այն է, որ բեռնախցիկում առկա էր իմ սեփական ատրճանակը: Միանգամից դիմել եմ ոստիկանություն»:

Հիշեցնենք, որ իր մոտոցիկլետով Նարեկը հատուկ լուսանկարվել էրNEWS.am STYLE-ի ֆոտոշարքում:
Մոտոցիկլետը 2007 թվի Honda CBR է:

Սյունե Առաքելյան
1
Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень ...
2
Когда земля уходит из-под ног: «Паст»
3
Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBank
4
Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»
5
Глава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха Грузии



